World News in Armenian

Մեքսիկայի նախագահը երկրի թմրակարտելներին կոչ է արել չկռվել միմյանց դեմ

Մեքսիկայի նախագահը, անցած շաբաթ ազդեցիկ թմրաբարոններ Իսմայել «Էլ Մայո» Զամբադայի և Խոակին Գուսման Լոպեսի կալանավորումից հետո, դիմել է արտասովոր քայլի՝ հրապարակային կոչ ուղղելով երկրի թմրակարտելներին: Նա դրանց կոչ է արել չկռվել միմյանց դեմ: Այս մասին գրում է theguardian.com-ը:

Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ թմրանյութերի առևտրով զբաղվողները գիտեն, որ իրենք միայն կտուժեն, եթե թեժացնեն ներքին պատերազմները:

«Նրանք, ովքեր զբաղված են այս անօրինական գործունեությամբ, գիտեն, որ ոչինչ չեն լուծում առճակատման միջոցով: Նրանք դուրս են գալիս փողոց և վտանգի ենթարկում այլ մարդկանց կյանքը, ինչի հետևանքով ընտանիքներ են տառապում», -ասել է Մեքսիկայի նախագահը:

 

Читайте на 123ru.net