World News in Armenian

Քըլըչը մեկնաբանել է Ռուբինյանի հետ հանդիպումը (տեսանյութ)

Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա հանդիպմանը:

Նա X-ում հանդիպումից տեսանյութ է հրապարակել և գրել.«Մենք անցկացրել ենք հանդիպումների հինգերորդ փուլը Թուրքիայի և Հայաստանի սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ կեսօրին՝ թուրքական կողմում։ Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net