World News in Armenian

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող […]

The post Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 4500 խմ ծավալով օգտակար հանածո (ավազակոպիճ): Այնուհետև, արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով, այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող ընկերության տարածք, որտեղ, ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, նշված 4500 խմ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը և համայնքին պատճառելով մոտ 10 մլն դրամի վնաս:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասը 2024 թվականի հուլիսի 30-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:

The post Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net