World News in Armenian

Աշխարհը պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից՝ Իրանի օգնությամբ լուծելու տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները․ Իրանում կայացել է Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը

Իրանում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարողությունը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի շենքում, ներկա են եղել ավելի քան 80 երկրի բարձրաստիճան հյուր։

Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում խոստացել է կատարել ստանձնած բոլոր պարտականությունները, պաշտպանել իրանցիների իրավունքները, երկրի սահմանները և քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը: Նա հայտարարել է, որ Իրանի և աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել:

«Թեհրանը պետք է հաղթահարի դժվարությունները և կայուն զարգացման ուղիներ բացի, աշխարհն էլ պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից՝ Իրանի օգնությամբ լուծելու տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները»,- ասել է Փեզեշքիանը:

Читайте на 123ru.net