World News in Armenian

Փարիզ-2024. Ֆուտբոլի Արգենտինայի թիմը հաղթեց Ուկրաինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Լիոնում մրցեց ուկրաինացիների հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Արգենտինան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը B խմբում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ուկրաինան 3 միավորով երրորդն է և ավարտեց պայքարը։

B խմբից մյուս ուղեգիրը նվաճեց Մարոկկոյի թիմը, որը 3:0 հաշվով հաղթեց Իրաքին եւ գրավեց առաջին տեղը։ Իրաքը 3 միավորով վերջինն է։

 

Читайте на 123ru.net