World News in Armenian

Ծառերի «գերեզմանոց»՝ Երևանի կենտրոնում․ շուկայականից 10 անգամ թանկ գնված տույաները չորացել են. Factor

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից՝ բարեկարգվող տարածքում ընդամենը երեք ամիս առաջ տնկված տույաները չորացել են։ Աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան երեք ամիս առաջ հայտարարեց, որ պուրակի շինաշխատանքներն արդեն ավարտին են հասել, այն դեպքում, երբ պայմանագրով դրանք պիտի ավարտվեին մինչև 2023 թվականի դեկտեմբեր․ այդպես էին զեկուցել նաև վարչապետին։ «Այս կանաչապատումը […]

The post Ծառերի «գերեզմանոց»՝ Երևանի կենտրոնում․ շուկայականից 10 անգամ թանկ գնված տույաները չորացել են. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից՝ բարեկարգվող տարածքում ընդամենը երեք ամիս առաջ տնկված տույաները չորացել են։ Աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան երեք ամիս առաջ հայտարարեց, որ պուրակի շինաշխատանքներն արդեն ավարտին են հասել, այն դեպքում, երբ պայմանագրով դրանք պիտի ավարտվեին մինչև 2023 թվականի դեկտեմբեր․ այդպես էին զեկուցել նաև վարչապետին։

«Այս կանաչապատումը հիշեցնում է «թաղման բյուրո»-ի կանաչապատում, այսպիսի շոգ քաղաքում նմանատիպ բույսերով կանաչապատում անելն անընդունելի է, մասնագիտական տեսանկյունից սխալ»,- ասում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

Ու թեև 3 ամիս առաջ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ շինաշխատանքներն ավարտին են հասել, պարզվում է՝ դեռ ընթացքի մեջ են։ Պուրակը շահագործման չի հանձնվել՝ ասում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.

The post Ծառերի «գերեզմանոց»՝ Երևանի կենտրոնում․ շուկայականից 10 անգամ թանկ գնված տույաները չորացել են. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net