World News in Armenian

Անընդունելի քաղաքական սպանություն է, որը կհանգեցնի լարվածության սրման. ՌԴ ԱԳՆ-ն՝ Հանիեի մասին

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի գլխավոր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը «միանգամայն անընդունելի քաղաքական սպանություն է», ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

«Սա միանգամայն անընդունելի քաղաքական սպանություն է, և դա կհանգեցնի լարվածության հետագա սրման», - ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:

Читайте на 123ru.net