World News in Armenian

Էրդողանն ասել է` ում խնդրանքով է հրաժարվել մեկնել Փարիզում ՕԽ բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հրաժարվել է մեկնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը թոռնուհու խնդրանքով։

«Մակրոնն ինձ հրավիրել էր Օլիմպիական խաղերի բացմանը, ես ասացի, որ հնարավոր է՝ գամ: Բայց 13-ամյա թոռնուհիս ինձ ասաց. «Պապի՛կ, մի՛ գնա այնտեղ»: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց.  «Այնտեղ ԼԳԲՏ քարոզչություն է լինելու»: Հետո նա ինձ տեսանյութ ցույց տվեց: «Լա՛վ, թոռնի՛կս, չեմ գնա», - ասացի ես», - պատմել է Էրդողանը:

Էրդողանը, ինչպես հավելում է reuters.com-ը, քննադատել է Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը՝ այն որակելով որպես «զզվելի» հարձակում մարդկության սուրբ արժեքների դեմ՝ ասելով, որ դա վիրավորանք է քրիստոնեական աշխարհին և «ԼԳԲՏ լոբբիի» պարտադրում։

Որոշ քրիստոնեական խմբերի և պահպանողական քաղաքական գործիչների զայրացրել էր բացման արարողության այն տեսարանը, որը ծաղրում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը Հիսուս Քրիստոսի և նրա աշակերտների մասին:

Читайте на 123ru.net