World News in Armenian

2 զոհ, 1 վիրավոր․ Սյունիքի մարզում «Opel»-ն ընկել է ձորը

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի 100 մետր գլորվել ու հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշել են, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։

Читайте на 123ru.net