World News in Armenian

Հայ-թուրքական կարգավորումը, հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հրվ. Կովկասի համար. Կլաար

Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի կարևոր հանդիպումը. այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել  վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- հանդիպումը մեկնաբանել է Ռուբինյանը։

 

Читайте на 123ru.net