World News in Armenian

Շինարարը պատրաստակամ է շտկել աշխատանքների ընթացքում առաջացած թերություները, այդ թվում՝ ծառերի մասով. քաղաքապետի խոսնակը՝ նորատունկ տույաների չորացման մասին

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից բարեկարգվող տարածքի՝ երեք ամիս առաջ տնկված տույաները չորանալու դեպքին:

«Տույաների չորացման, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։
Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն»,-գրել է նա։

Կոստանյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում՝ ծառերի մասով։

Читайте на 123ru.net