World News in Armenian

Իսրայելի ձեռքերն այնքան երկար են, որ թշնամական երկրում կարողացել է վերացնել իր համար մեկ թշնամուն՝ Հանիեին. Արտյոմ Չերնամորյան

Թեհարանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանեինի սպանության, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանի ավիահարվածի հետ կապված հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ:

 

- Պարո՛ն Չերնամորյան, Բեյրութին ավիահարված է հասցվել, իսկ Թեհրանում սպանվել է Հանեին, իհարկե, այս ամենը կապվում է Իսրայելի անվան հետ: Ինչպե՞ս են Իսրայելում ընդունել Իսմայիլ Հանիեի սպանության լուրը, արդյոք մտավախություն չկա, որ ի պատասխան այդ սպանության, հարձակումներ կլինեն Իսրայելի վրա:

-Նախ, Հանեին Իսրայելի համար մեկ թշնամին էր, և Իսրայելը տասնյակ տարիներ հայտարարել էր նրա նկատմամբ հետախուզություն և փնտրում էր նրան՝ ուղղակի վերացնելու, ոչնչացնելու համար: Սա շատ ցնցող լուր էր Իսրայելի հասարակության համար: Բոլորն այս մարդուն են մեղադրում ոճրագործությունների, ահաբեկչական հարձակումների համար և, իրոք, մեծ մասը ուրախ է, որ սա տեղի է ունեցել: Այսինքն՝ Իսրայելի ձեռքերն այնքան երկար են, որ իսրայելական հատուկ ծառայությունները կարողացել են թշնամական երկրում ոչնչացնել իրենց ոխերիմ թշնամուն:

Մտավախություն շատ կա, որ իրավիճակը կթեժանա: Ցանցակած ժամանակ, երբ ոչնչացվում է ՀԱՄԱՍ-ի կամ «Հեզբոլլահ»-ի լիդրերներից, դրան հետևում են հակառակ կողմի հարվածները: Ուղղակի հիմա հարց է՝ այդ հարվածներն ուր կամ ինչ թափով կլինեն, ինչ հնարավորություններ իրենք կօգտագործեն, արդյոք «Հեզբոլլահը» կգնա ռազմական լուրջ բախման Իսրայելի հետ: Դրանում ես այդքան էլ վստահ չեմ, որովհետև դրուզների խաղավայրում, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռ արձակեց և 12 երեխաների սպանեցին, դրանից հետո Լիբանանում դրուզների համայնքը շատ մեծ բողոք բարձրացրեց: Այնպես չէ, որ Լիբանանում բոլորը «Հեզբոլլահ»-ի քաղաքականությունը ընդունում են, քանի որ այն պետություն է պետության մեջ:

 

- Բայց Եթե Իսրայելն արդեն ընդունել է որ Բեյրութի դեպքերի պատասխանատուն ինքն է, ապա Հանիեի սպանության պատասխանատվությունը դեռ չի ստանձնել:

- Պարզ է, որ Հանիեի դեպքում պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս: Բոլորը գիտեն, որ Իսրայելն է: Էլ ո՞վ պետք է նման գրոհ կազմակերպեր ու Հանիեին հրթիռով վերացներ:

 

- Իսրայելի հայ համայնքում ինչպիսի՞ տրամադրություններ են: Կա՞ն հայեր, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան՝ մտավախություններից ելնելով:

-Գիտեք, մեզ մոտ խուճապ չկա: Չկա մեկ այլ պետութուն, որի օդն այդքան պաշտպամնված լինի, որքան Իսրայելինն է: Այդքան հարվածներ են հասցնում այս փոքրիկ տարածքին, նման պետություն չկա, որ կդիմանա: Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող իր երկիրը նման կարգի հրթիռահարումից պաշտպանել: Մենք ո՞ր երկիր գնանք, որ այդքան պաշտպանված լինի: Ասեմ, որ իրոք մտավախություններ կան, որ նորից կհայնտվենք պատերազմի թոհուբոհի մեջ, ինչպես Իսրայելի բոլոր քաղաքացիները, այնպես էլ մենք, նույն զրկանքներն ենք կրելու, ի՞նչ տարբերություն:

 

- Իրանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ վրեժ է լուծելու, ի՞նչ սպասել:

-Ռաիսիի (Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսի, -խմբ) ժամանակ Իրանը նույն հայտարարությամբ հանեդես եկավ: Ես խիստ կասկած եմ հայտնել, որ Ռաիսիի հետ կապված էլ է Իսրայելի մատը խառը, որովհետև ինչպե՞ս ստացվեց, որ երեք ուղղաթիռից հենց մեջտեղի ուղղաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով բախվեց ժայռերին:

Նրանք չընդունեցին, որ իրենց օդը փակ չէ, այդ ինչպե՞ս իրենց նախագահի ուղղաթիռը գահավիժեց: Այս դեպքում էլ փոխանակ իրենց օդը պաշտպանեն, փոխանակ կարողանան իրենց հյուրերին պաշտպանեն, չեն կարողանում, միակ միջոցը մնում է  հակահարվածը:

 

- Պարո՛ն Չերնամորյան, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի նկատմամբ իսրայելական հասարակության կողմից մեծ ճնշում կա: ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունը կուժեղացնի՞ Նաթանյահուի դիրքերը, թե՞ ժողովուրդը կշարունակի պահնաջել նրա հրաժարականը:

- Իր վարչակարգի հետ կապված շատ մեծ անհամաձայնություն կա մարդկանց մոտ: Նաթանյահուն կմնա իր պաշտոնին այնքան ժամանակ, մինչև պատերազմն ավարտվի: Երբ պատերազմն ավարտվի, ժողովուրդն իր դեմ դուրս կգա, ոչինչ նրան չի փրկի: Ուղղակի հեռանալուց առաջ իր դեմքը փրկելու համար նման քայլեր է ձեռնարկում: Բայց նա համարվում է պատերազմներ հրահրող ու խրախուսող վարչապետ: Նրա կառավարման տարիներին չեմ հիշում գոնե մեկ տարի, որ որևէ խժդժություն եղած չլինի, ամեն տարի մի ռազմական օպերացիա անում է, մարդիկ այս ամենից հոգնել են:

 

 

 

Читайте на 123ru.net