World News in Armenian

Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իսրայելցի զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք պատերազմ չեն ցանկանում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին», - ասել է նա:

Զինծառայողների հետ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաբարձրաստիճան հրամանատարը, իսկ Թեհրանում գիշերը սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն: Սակայն Իսրայելը Հանիեի սպանության պատասխանատվությունը չի ստանձնել:

Читайте на 123ru.net