World News in Armenian

ՕԽ-2024․ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Կյոպֆերին

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջկոկովիչը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի անհատական մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանի խաղում սերբը 7:5, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 70-րդ ռակետ, գերմանացի թենիսիստ Դոմինիկ Կյոպֆերին, հանդիպումը տևել է 1 ժամ 37 րոպե։

Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի աշխարհի 11-րդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը երրորդ շրջանում 7։5, 6։1 հաշվով հաղթեց արգենտինացի թենիսիստ Սեբաստիան Բաեսին։

Читайте на 123ru.net