World News in Armenian

Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում այրվել է ավտոմեքենա

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, այրվել են ավտոմեքենայի թափքը և սրահը՝ ամբողջությամբ:

Читайте на 123ru.net