World News in Armenian

ՌԴ Նիժնի Տագիլ քաղաքում գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)

ՌԴ Նիժնի Տագիլ քաղաքում գազի պայթյունից բնակելի հինգհարկանի շենք է փլուզվել, ավերվել է 15 բնակարան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մի քանի բնակչի դուրս են հանել փլատակներից, կան վիրավորներ: 

Ավելի ուշ օպերատիվ ծառայությունները հայտնել են երկրորդ մասնակի փլուզման մասին:
Նիժնի Տագիլում արտակարգ դրություն է մտցվել:

Շենքը կառուցվել է 1974 թվականին։ Այն հինգհարկանի է, ունի 6 մուտք, 80 բնակարան։ Հաջորդ հիմնանորոգումը նախատեսված էր 2032 թվականին։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net