World News in Armenian

Եթե ես հաղթեմ, նա հրաժարական կտա, եթե նա հաղթի, ես նրան անվճար կուղարկեմ Մարս. Մասկն ընդունել է Մադուրոյի՝ մենամարտելnւ առաջարկը

Միլիարդատեր Իլոն Մասկն ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ մենամարտելու առաջարկը, որն արվել է այն բանից հետո, երբ SpaceX, Tesla, X ընկերությունների սեփականատերը  կասկածի տակ է դրել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը և նրան բռնապետ է անվանել:

Ինչպես նշում է Forbes-ը, այս զարգացումներից հետո Մադուրոն Վենեսուելայի ազգային հեռուստատեսության եթերում ասել է. «Ցանկանո՞ւմ ես մենամարտել: Արի՛ անենք դա։ Իլոն Մա՛սկ, ես պատրաստ եմ, քեզանից չեմ վախենում, արի՛ մենամարտենք որտեղ ուզում ես»։

Մասկը X-ում արձագանքել է.«Ես ընդունում եմ: Եթե հաղթեմ, նա հրաժարական կտա Վենեսուելայի բռնապետի պաշտոնից: Եթե նա հաղթի, ես նրան անվճար ուղևորություն կտամ դեպի Մարս»:

Մադուրոն առայժմ չի պատասխանել:

Նշենք, որ Վենեսուելայում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում պաշտոնական տվյալների համաձայն հաղթել է երկիրը 2013-ից ի վեր ղեկավարող Նիկոլաս Մադուրոն: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ իրականում հաղթել է իր թեկնածուն: Վենեսուելայում ընտրությունների արդյունքների գհրապարակումից հետո զանգվածային բողոքի ակցիաներ և բախումներ են իրավապահների հետ: 

Читайте на 123ru.net