World News in Armenian

Առողջապահության նախարարը խոսել է աղի կիրառումն արգելող նախագծի մասին

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով աղի կիրառումն արգելող նախագծին, նշեց․ «Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ»:

«Մենք շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության ուղղությամբ: Մենք բոլոր քայլերին դիմում ենք մեր քաղաքացիների առողջության պահպանման համար»,- հավելեց Առողջապահության նախարարը:

 

Читайте на 123ru.net