World News in Armenian

Կապանում ԶՊՄԿ աշխատակից է մահացել՝ ամբարձիչի կողաշրջման պատճառով

Այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲ  ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։ 

Այս մասին հայտնում են «ԶՊՄԿ» մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին նաև, որ ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» Բ/Կ է տեղափոխվել 1969թ.ծնված տղամարդ, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կապանի Գործարանային 6 հասցեում գտնվող բազայում ամբարձիչով բեռ բարձրացնելիս ամբարձիչը կողաշրջվել է, ինչի հետևանքով տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Читайте на 123ru.net