Ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ չխեղաթյուրվեն պատմական փաստերը. դեսպան Սահակյանը հանդիպել է L’Osservatore Romano-ի գլխավոր խմբագրի հետ
2024թ. օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք