World News in Armenian

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին (տեսանյութ)

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը հաջող է մեկնարկել մրցաշարում։

Կիրակոսյանը մեկնարկային գոտհեմարտում վստահ հաղթանակ է տարել՝ ժամանակից շուտ պարտության է մատնելով ադրբեջանցի Աբդուլ Հասանովին:

Նշենք, որ Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-25-ը, առաջնությանը կմասնակցի ըդհանուր 576 ըմբիշ։

Մանրամասները՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net