World News in Armenian

Լոռիում և Տավուշում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներն աջակցություն կստանան նաև ոչ բնակելի շինությունների վնասման դեպքում

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներին պետության կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև նրանց պատկանող ոչ բնակելի, սակայն կենսապահովման և կենսագործունեության նպատակով փաստացի օգտագործված շինությունների (անասնաշենքեր, հացատներ, մառաններ, անհատական օգտագործման ավտոտնակներ, այգետնակներ և այլն) վնասման դեպքում։

Ըստ այդմ՝

Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝

• փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200,000 դրամի չափով,

Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝

• փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150,000 դրամի չափով,

բոլոր տուժած համայնքներում և բնակավայրերում՝

• փաստացի օգտագործած մինչև 5 քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50,000 դրամի չափով:

Աջակցությունը վերաբերում է միայն այն շինություններին, որոնք փաստացի օգտագործվել են ընտանիքների կենսապահովման և կենսագործունեության նպատակով՝ հաշվի առնելով, որ որպես ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության տարածք օգտագործված շինությունների դեպքում Կառավարությունը հաստատել է տնտեսվարողների աջակցության այլ կարգ։

Читайте на 123ru.net