World News in Armenian

10 օր կալանավորված գործարարի բիզնեսը կործանման եզրին է, ՊԵԿ-ին պլան կատարելն ու բոնուսներն են հետաքրքրում․ Վահրամ Միրաքյան (տեսանյութ)

10 օր կալանավորված գործարարի բիզնեսը կործանման եզրին է, ՊԵԿ-ին պլան կատարելն ու բոնուսներն են հետաքրքրում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․

«Վերջին շրջանում ակտիվացել է ՊԵԿ-ի բռնությունը գործարարների նկատմամբ։ 10 կամ 20 օր կալանավորված գործարարի բիզնեսը կործանման եզրին է հայտնվում, բիզնես, որը տարեկան 200 միլիոն դրամ հարկ է վճարում։

Քանի որ օգտագործել են 290-րդ հոդվածը։ Բայց ՊԵԿ տեսուչներին դա չի հետաքրքրում, գլոբալ չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է իրենց պլանը կատարել, բոնուսներ ստանալ։ ՊԵԿ-ը պլանավորում է մոտ հազար գործարարի կալանավորել»,- նշել է Միրաքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net