Արսեն Խաչատրյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ Գորիս ենթապատվիրակության աշխատանքները մարզում
Օգոստոսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը ընդունեց ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային և ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ենթապատվիրակության պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը և Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը։ Հանդիպման նպատակն էր երկկողմ քննարկել ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության աշխատանքները, մարզում