World News in Armenian

Մարալիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Աղաբաբյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Մարալիկ)։

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով.

- սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Читайте на 123ru.net