World News in Armenian

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա»-ում (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք:

Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 42-ամյա և 33-ամյա տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են գծային բաժին:

Նրանք ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Читайте на 123ru.net