World News in Armenian

Լուկաշենկոյին թող չթվա, թե կարող է Հայաստանի հետ խոսել այնպես, ինչպես՝ Նիկոլ Փաշինյանի. Հայկ Մամիջանյան

Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:

Читайте на 123ru.net