World News in Armenian

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ուզբեկ Ումիջոն Քարամովի հետ։

Մեկնարկում Աճեմյանը 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից:

Մանրամասները՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net