World News in Armenian

Գեղարքունիքում «Volkswagen»-ը բախվել է քարերին, շրջվել ու հայտնվել դաշտում

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իր նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը:  

Читайте на 123ru.net