World News in Armenian

Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է մամուլում այսօր հրապարակված տեղեկությանը, թե Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստան։

168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»:

Նշենք, որ «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքական շփումների մեջ է։

«Երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատեւ ուղեւորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ: Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով», - գրել էր թերթը:

Читайте на 123ru.net