World News in Armenian

Իրանում մեկ օրվա ընթացքում 8 մարդ է մահապատժի ենթարկվել

Երեկ վաղ առավոտյան Իրանի երկու բանտերում ութ մարդ մահապատժի է ենթարկվել:  Այդ մասին հաղորդում են իրավապաշտպան երկու կազմակերպություններ:

Օսլոյում գործող իրանական իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իրանն այս տարի մահապատժի է ենթարկել առնվազն 376 մարդու:

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ այս տարվա առաջին կիսամյակում մահապատիժների թիվը նվազել էր: Նախագահական ընտրությունների ժամանակ մահապատիժների դադարից հետո դրանք նորից վերսկսվեցին։

Amnesty International-ի փոխանցմամբ՝ Իրանում 2023 թվականին իրականացվել է 853 մահապատիժ, որոնցից առնվազն 481-ը՝ թմրանյութերի օգտագործման համար:

Читайте на 123ru.net