World News in Armenian

Ըմբիշ Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 

Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։

55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

The post Ըմբիշ Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net