World News in Armenian

«Նոա»-ի հարձակվողն ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր «Ռուժոմբերոկին» և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ Գոնսալու Գրեգորիուն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ երևանյան թիմին առաջ մղելով հաշվի մեջ։

Այսպիսով, Գոնսալուն իր 6-րդ գոլը խփեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում և այս պահին գլխավորում է ռմբարկուների ցանկը մրցաշարում։ Եվս երեք ֆուտբոլիստ` Միխայիլ Դուրիսը («Սպարտակ Տրնավա»), Էմիլ Ատլասոնը («Ստյարնան») և Լևի Գարսիան (ԱԵԿ) իրենց ակտիվում ունեն 5-ական գոլ։

Գրեգորիուն իր ակտիվում ունի նաև մեկ գոլային փոխանցում, և 7 միավորով (6+1) ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է որակավորման փուլում։

Читайте на 123ru.net