World News in Armenian

Աբովյանի մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից․ ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքազրկման մասին

ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել այսօր Աբովյան քաղաքի մարզադաշտում «Նոա»-ի և Ռցուժոմբերոկ»-ի ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման պատճառների մասին․

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է՝ այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ  մարզադաշտը հոսանքազրկվել է: Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:

Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»:

Читайте на 123ru.net