World News in Armenian

Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա։

Այս մասին հայտնում է Ինտերֆակսը։

Վերջին 13 տարիներին սա Վլադիմիր Պուտինի առաջին այցելությունն է Չեչնիա, որի վարչական կենտրոն Գրոզնիի օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ 

Նախորդ անգամ Պուտինը Չեչնիա էր այցելել 2011 թվականի դեկտեմբերին, երբ զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնը։

Читайте на 123ru.net