Իրանի ոստիկանությունը փակել է Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը. Իրանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
Իրանի ոստիկանությունը փակել է Das Deutsche Sprachinstitut Teheran-ը (DSIT)՝ Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը, «երկրի օրենքները խախտելու» համար։
Այսօր Իրանի դատական իշխանության «Միզան» լրատվական գործակալությունը X-ում արված գրառման մեջ նշել է, որ «Գերմանիայի կառավարությանն առընթեր անօրինական կենտրոնների» երկու մասնաճյուղերը փակվել են «մի շարք անօրինական գործողություններ կատարելու և ֆինանսական մեծ խախտումներ կատարելու համար»:
Հաղորդագրության մեջ չկան մանրամասներ՝ ինչ խախտումների մասին է խոսքը:
Իրանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ ՝ կապված Թեհրանում դեսպանությանը կից գերմաներենի ուսուցման ինստիտուտը փակելու մասին Իրանի իշխանությունների որոշման հետ:
«Մենք դատապարտում ենք Թեհրանում գերմաներենի ուսուցման ինստիտուտի դեմ Իրանի անվտանգության մարմինների գործողությունները։ Սա ոչնչով չի կարող արդարացվել»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
«Մենք Իրանի նոր կառավարությանը կոչ ենք անում անհապաղ թույլատրել ուսուցման վերսկսումը»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։