World News in Armenian

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ5-րդ6-րդ7-րդ8-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:

«Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դրամաշնորհային մրցույթների 1-ին մասի 5-րդ գլխի 5.3 կետի դ) ենթակետի պահանջները կատարելիս ֆիզիկական անձինք պետական ռեգիստրի վկայականի պատճենների փոխարեն պետք է կցեն անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

The post ԿԳՄՍՆ-ն հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net