World News in Armenian

Փաշինյանը հերթական միջոցառմանն է նախապատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Բաքվում Պուտինն ու Ալիեւն առանց Հայաստանի ներկայացուցչի քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Հայաստանի ղեկավարը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում, երաժշտական-զբոսաշրջային հաջորդ ֆեստիվառին։

Հաջորդ կանգառը՝ Գյումրուց եւ Իջեւանից հետո, լինելու է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում։ Օգոստոսի 24-ին քաղաքային ամֆիթատրոնում հերթական համերգ-երեկոն է սպասվում, որին նախատեսվում է վարչապետի եւ նրա կնոջ մասնակցությունը։ Ֆեստիվառին ելույթ կունենա նաեւ «Լադանիվան», որն այս տարվա «Եվրատեսիլին» մասնակցած Հայաստանի ներկայացուցիչն էր»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net