World News in Armenian

Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակը «Վեոլիա ջրի» կիսատ աշխատանքի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում

Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի հարևանությամբ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով փողոցը ոչ միայն հայտնվել է «պատերազմական վիճակում», այլ նաև մի քանի տարի առաջ տնկված ծառերն են արմատից պոկել, մայթերի եզրաքարերը հանել ու այդպես թողել։ 

Shamshyan.com-ն արդեն մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում այս խնդրի վերաբերյալ, իսկ երեկ՝ օգոստոսի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ տևական ժամանակ բարձիթողի վիճակ էր տիրում․ խմելու ջուրը հոսում էր և ողողում շենքին հարակից տարածքը՝ հասնելով միչև գլխավոր փողոց։

Ըստ բնակիչների՝ իրենց բազմաթիվ զանգերից հետո «Վեոլիա ջուր»-ը եկել է, մի հսկայական փոս փորել, ջրի հոսքը դադարեցրել, փոսը փնթի ձևով փակել, իսկ ասֆալտապատման մասին մոռացել։ Շենքի այդ հատվածում կուտակված էր հողի մեծ քանակություն, որը մեքենաների անցնելու հետ և քամու ժամանակ փոշու ամպ էր դառնում ու աղտոտում ողջ տարածքը։ 

Читайте на 123ru.net