World News in Armenian

Շինաշխատանքներով պայմանավորված՝ մայրաքաղաքում որոշ փողոցներ գիշերային ժամերին փակ են լինելու

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում, շինարարական աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակն ու Վազգեն Սարգսյան փողոցը:

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրության մեջ: 

Читайте на 123ru.net