World News in Armenian

10 հոգանոց արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերի անտառում. փրկարարները նրանց ուղեկցել են անվտանգ տարածք

Օգոստոսի 20-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք։

Читайте на 123ru.net