World News in Armenian

Լիբանանի տարածքից 135 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ն ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին

Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրու է ՏԱՍՍ-ը, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը՝ հավելելով, որ մի շարք բնակավայրերում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր թելեգրամյան ալիքում ևս հայտնել է երկրի հյուսիսում օդային տագնապի հայտարարվման մասին։

Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» զենքի պահեստներին ու ռազմական ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու մասին։

Հաղորդվում է, որ իսրայելական օդուժը գիշերն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի Բեկաայի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» զինապահեստին, ինչից հետո երկրորական պայթյուն է որոտացել։ Բացի այդ, ավիահարվածների է ենթարկվել նաև համալիրը, որը կիրառվում էր «Հեզբոլլահի» ՀՕՊ համակարգերի կողմից, ինչպես նաև արմատական շարժման մի շարք այլ ռազմական ենթակառուցվածքներ Լիբանանի տարբեր շրջաններում։

Читайте на 123ru.net