World News in Armenian

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնալուծվում են

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում են։ Ինչպես հաղորդում է CNN-ը Լոպեսն Աֆլեքից ապահարզան ստանալու դիմում է ներկայացրել։ 

Լոպեսը Լոս Անջելեսի դատարան դիմումը ներկայացրել է օգոստոսի 20-ին՝ Ջորջիայի Ռայսբորո քաղաքում իրենց ամուսնական արարողությունից երկու տարի անց։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ աստղային զույգն արդեն շաբաթներ շարունակ ապրում է առանձին։ Ավելին՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին նրանք նաև վաճառքի էին հանել Բևերլի Հիլզում գտնվող իրենց 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, որը գնել էին անցյալ տարի:

Լոպեսն ու Աֆլեքը հանդիպել էին 2001 թվականին՝ «Ջիլի» ֆիլմի նկարահանման հրապարակում, որից հետո սկսվել էր նրանց ընկերությունը, այնուհետև՝ սիրային հարաբերությունները։ 2002 թվականին նրանք նշանադրվել էին, սակայն այդպես էլ չէին ամուսնացել։ 

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը այս տարիների ընթացքում ամուսնացել էին այլ անձանց հետ, իսկ 2021 թվականին նրանք հայտարարեցին, որ կրկին միասին են։

Լոպեսը երկու երեխա ունի իր նախկին ամուսին, երգիչ Մարկ Էնթոնիի հետ, իսկ Աֆլեքն իր նախկին կնոջ, դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ ունի երեք երեխա։

Читайте на 123ru.net