World News in Armenian

Նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի փուլային ներդրում. Ստեփան Աթոյան

Օգոստոսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկի 336 դեպք է գրանցվել, նախորդ ամսվա մեջ 1245 դեպք է գրանցվել, ընդ որում՝ մոտ 83 տոկոսը մինչև 18 տարեկան անձանց մոտ, իսկ 52 տոկոսը՝ կազմակերպված օջախներից: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով՝ ջրծաղիկի տարեկան վիճակագրությունը գրեթե նույնն է մնում:

«2024 թվականից նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի ներդրում: Այն կներդրվի փուլային՝ սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, որից հետո՝ 2027 թվականից, կիրականացվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների և 4-6 տարեկանների շրջանում, ինչպես կարմրուկի, կարմրախտի դեպքում է իրականացվում: Սա կբերի ջրծաղիկի դեմ բավականին արդյունավետ պայքարի»,- ասաց նա:

Читайте на 123ru.net