World News in Armenian

«Սա հայկական Պոմպեյն է», «մեծ տուրիստական հոսքեր կբերի». Փաշինյանը Հին Արտաշատի գետամերձ հատված է այցելել (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և այլ պաշտոնյաների հետ այսօր այցելել է Արարատի մարզ: Այցելության ընթացքում Փաշինյանն այցելել է նաև  Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատված:

Նրա խոսքով՝ Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր են իրականացնելու: Հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ: Ըստ հայեցակարգի, նախատեսվում են նոր պեղումներ, նորոգման և վերականգնման աշխատանքներ արդեն պեղված հատվածներում:

Նրան տեղանքը ցույց տվեցին և ներկայացրեցին, որ այս վայրը հայկական Պոմպեյն է:

«Մարդ չգիտի սրա մասին, սա մեծ տուրսիտական հոսքեր կբերի, եկեք տուրիստական հոսքեր կազմակերպենք, նախ մարդկանց պետք է հասանելի լինի, մեր երեխեքը դպրոցում պատմություն են սովորում, այստեղ շատ քիչ մարդ է եղել: Սա պետք է հասանելի դարձնել մարդկանց, պետք է  գեներեցվի գումար, որը կներդրվի հենց հետագա աշխատանքների վրա»,-ասաց վարչապետը:

Читайте на 123ru.net