Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։