Նոր դասագրքեր, պարտադիր խմբակներ, արտադպրոցական կրթության կարևորություն. Շիրակի մարզում անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն
Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի