World News in Armenian

Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․

«Աշնանը խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն չկա։ Բաքուն շարունակում է պնդել, որ ՀՀ-ն պետք է Սահմանադրություն փոխի։

Հավանականություն կա ինչ որ շրջանակային համաձայնագիր կինքելու, որը որևէ կողմի համար պարտավորություն չի ենթադրի։ Սակայն, անգամ նման փաստաթուղթ ստորագրելիս, պետք է մտածել՝ ինչպես դա սպասարկել։

Շրջանակային համաձայնագրի գաղափարը թափառում է, կարծես որևէ մեկը դեմ չէ։ Դա կլինի մարտավարական հնարավորություն՝ պահպանելու բոլորի հնարավորությունները՝ հետագայում շարունակելու իրենց քաղաքականությունն ու նպատակները»,- նշել է Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net