World News in Armenian

44-օրյային առնչվող քրգործի շրջանակում մեղադրվnղ գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

44-օրյային առնչվող քրգործի շրջանակում մեղադրվող գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տեղեկությունը 168.am–ին հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վահան Յայլոյանի գործով դատախազի կողմից կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- նշեց նա՝ չհայտնելով այլ մանրամասներ:

2022թ հունվարի 27-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ին 2022 թվականի հունվարի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս)։ Արարքը կատարվել էր 2020 թվականի հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Читайте на 123ru.net