World News in Armenian

Երևանում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտակ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Читайте на 123ru.net